Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հիշեցնենք՝ 64 կգ քաշային Ջոն Օզմանյանը դարձել է Լիմասոլում անցկացվող սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

50 կգ քաշային Միլենա Առաքելյանը ևս դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, իսկ 54 կգ Մանուշակ Խաչատրյանը և 79 կգ Գոռ Աղասարյանը՝ բրոնզե մեդալակիրներ:

Related posts

Զախարովան մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության մասին Բաքվի հայտարարությունները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն