Գոմելում ՌԴ պատվիրակությունը կսպասի ուկրաինական կողմի պատասխանին մինչև 16։00-ն

Ռուսաստանը երաշխավորել է Ուկրաինայի պատվիրակության անվտանգությունը, որը կժամանի Գոմել բանակցությունների։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինկսին։

Նրա խոսքով՝ Գոմելում ՌԴ պատվիրակությունը բանակցությունների վերաբերյալ ուկրաինական  կողմի պատասխանին կսպասի մինչև ժամը 16։00-ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ  ՌԴ պատվիրակությունը՝ կազմված ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։

Related posts

Երկքաղաքացիություն ունեցող ջավախքցիները ՀՀ-ում Վրաստանի վարորդական իրավունքով երթևեկելու համար այլևս չեն տուգանվելու. Շիրակ Թորոսյան

Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարին. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի «մեծ» օրինագծին. CNN