Գողությունը կատարել էր տանտիրոջ 13-ամյա որդին

Ապրիլի 3-ի առավոտյան Սյունիքի մարզի Աճանան գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 2-ի ժամը 16.00-ից ապրիլի 3-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են տան բակում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայի դռան ապակին և պահոցից գողացել 280 հազար դրամ ու բանկային քարտեր:
Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ 13-ամյա որդին: Ապրիլի 5-ին նա ներկայացվել է Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը և հայտնել, որ փողի մի մասը ծախսել է, իսկ մյուս մասը թաքցրել է տանը:
13-ամյա տղան ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. վարչապետ

ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը