Գողացել էր բջջային հեռախոս. Շիրակի քրեական հետախույզների բացահայտումը

Հունիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան. 42-ամյա մի տղամարդ Գյումրիում մտել էր մի բնակարան և գողացել բջջային հեռախոս։ Պարզվեց՝ հեռախոսը պատկանում էր նշված բնակարանում նորոգման աշխատանքներ կատարող տղամարդուն։
Մարզային վարչության քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին՝ համագործակցելով Կումայրիի բաժնի ծառայողների հետ: 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց և հրավիրվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք

Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ. Փաշինյան

Մի բան հստակ է` Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է. Փաշինյան