Գնում էին խնձոր հավաքելու. նոր մանրամասներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Այսօր՝ ժամը 07:04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Ըստ «Այսօր» լրատվականի տեղեկությունների՝  շուռ եկած գազելը  բանվորների է տեղափոխել` խնձոր հավաքելու։
Նախնական տեղեկություններով՝  գազելում գյումրեցիներ էլ են եղել:

Վթարից տուժած ևս մեկ անձ տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ  5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:

Related posts

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը և Լիլիա Շուշանյանը ինքնաբացարկի դիմում են գրել

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները