Գնել Սանոսյանը անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու Թուրքիայի պահանջին

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին խնդրեց անդրադառնալ Թուրքիայի պահանջին, որ դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու համար։

«Ատոմակայանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքը ապահովելու ուղղությամբ։ Այս պահին կայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա»,-ասել է նա։

Սանոսյանը ընդգծել է՝ կան կոմիտեներ, խմբեր և մասնագետներ, որ փաստում են՝ ատոմակայանը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին։ Ըստ նրա՝ մտադիր են կայանը աշխատեցնել մինչև 2036 թվականը։

«Ատոմակայնում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից»,- ասել է նա։

Նախարարը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի Մեծամորի ատոմակայան այցելել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Վերջինս հաստատել է, որ ատոմակայանը անվտանգ է, իսկ ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ին, Սանոսյանը նշել է՝ ՄԱԳԱՏԷ-ն համապատասխան որոշումը կկայացնի։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան