Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու

Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ