Գյումրու ավագանին հաստատեց արտահերթ նիստի օրակարգի 14 հարցը

Կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում 14 հարց էր, որոնց շարքում էին ավագանու մի շարք որոշումներում փոփոխություն կատարելը, ինչպես նաեւ 2023 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի հայտին համաձայնություն տալը, օրինակ՝ Գյումրու 23 մանկապարտեզների գույքին եւ 14 մարզական ՀՈԱԿ-ներին ու բակերին անհրաժեշտ գույքի ձեռքբերման, Գյումրիում 29 փողոցների հիմնանորոգման, արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման, երկու այգիների, մեկ պուրակի եւ մեկ զբոսայգու կառուցման, Գյումրու սպորտային պարերի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգման, տասը միկրոավտոբուսների եւ տասը էլեկտրական ավտոբուսների, բազմաֆունցիոնալ տեխնիկաների ու սարքավորումների ձեռքբերման, 1 բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետության արդիականացման եւ տասը բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների հարցերը։

 

 

 

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է