Գյումրիում Ucom-ի ֆիքսված և բջջային կապի աշխատանքում հնարավոր են ընդհատումներ

Հուլիսի 16-18-ը Գյումրիի կենտրոնական փողոցների՝ Ucom-ի վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով: Այդ մասին ասված է ընկերության Ֆեյսբուքի էջում:

«Աշխատանքներն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, միտված են ցանցերի արդիականացմանը և քաղաքի տեսքի բարելավմանը։

Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և շարժական կապի աշխատանքի ընդհատումներ։ Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին

Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել