Գյումրիում փրկարարներն ապամոնտաժել են քամու հետևանքով պոկված տանիքի թիթեղները

Հունիսի 25-ին՝ ժամը 10:11-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են․ առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են 6 թիթեղ (մոտ 30 քմ):

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը