Գյումրիում մեքենան բախվել է լուսավորության սյանը, ապա ճամփեզրի ծառերին․ կան տուժածներ

Օգոստոսի 6-ին` ժամը 01:41-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսավորության սյանը, այնուհետև ճամփեզրի ծառերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Հ․ Փ․-ն (ծնված 1997 թ.), Հ․ Ա․-ն (ծնված 2000 թ.), Տ․ Ղ․-ն (ծնված 1998 թ.) և Գ․ Ղ-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Տ. Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։

Related posts

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին. Զախարովա

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են