Գյումրիում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 26-ին Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Փրկարարները  բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։

Ըստ տեղեկությունների ՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները. ՆԳՆ-ի հորդորը

Երկրաշարժ՝ Ստամբուլում․ զոհերի ու ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել