Գյումրիում կայանալիք  ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունները և դաշինքները

Այսօր Գյումրու թիվ 31 ՏԸՀ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 4  քաղաքական ուժ: 41 ավագանու թեկնածուների փաստաթղթեր է ներկայացրել «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունը, որը գլխավորում է Վարդեւան Հակոբյանը եւ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը:Կուսակցությունը ներկայացրել է ավագանու թեկնածուների 22 հոգուց բաղկացած ցուցակ: Այսօր օրվա վերջում Տիմ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ «Հայրաքաղաք» դաշինքը՝ 28 հոգանոց ավագանու թեկնածուների ցուցակով: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է Լեւոն Բարսեղյանը: ՏԻՄ-ին մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ Կոմունիստական կուսակցությունը: Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մինչեւ այս պահը հայտ են ներկայացրել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ու «Գյումրին կռնա՜», դաշինքները :

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները