Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08։50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:02-ին, մարվել՝ 09:26-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը, դիմային անվադողերը և ջերմահարվել ավտոտեխսպասարկման կետի առաստաղը՝ մասամբ (մոտ 10 քմ):

Related posts

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն ու ափիոն

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ