Գյումրեցի 48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, Գյումրիի Երևանյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,65 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ կաթուցիչում թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար:

Գյումրիի բնակիչ 48-ամյա տղամարդը հայտնաբերվածի և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Related posts

ՀՀ ԱԺ հերթական նիստ. ուղիղ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում