Գյումրեցին հայտնել է, որ կանեփի սերմեր են, անցած տարի քաղել և պահել է հետագայում ցանելու նպատակով, իսկ կաթուցիչն օգտագործում է թմրանյութ ծխելու համար

Մարտի 17-ի ցերեկը «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհին պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի 32-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Մարտի 18-ի երեկոյան էլ Շիրակի պարեկները Գյումրիի Բուլվարային թաղամասում ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 47-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բուսական զանգվածով լցված կաթուցիչ: Քիչ ավելի ուշ պարեկները Գյումրու Օզանյան փողոցում ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել 32-ամյա մի գյումրեցու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ և սերմեր: Գյումրեցին հայտնել է, որ կանեփի սերմեր են, անցած տարի քաղել և պահել է հետագայում ցանելու նպատակով, իսկ կաթուցիչն օգտագործում է թմրանյութ ծխելու համար:
Երեք դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան