Գյումրեցիների խուճապը՝ ոչ պատշաճ իրազեկման արդյունք

Այսօր արդեն պարզաբանում տարածեց «Գազպրոմ» ընկերությունը: Պարզաբանման մեջ նշվում է, որ տարածված հոտը հետեւանք է «Գազպրոմ Արմենիայի»՝ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավելի օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց: Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթյունավտանգ չէ եւ չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի: Այնուամենայնիվ, խուճապը քաղաքում առաջացել է տեղեկատվության բացակայության պատճառով, քաղաքացիների հորդորն է՝ նման դեպքերում նախապես իրազեկել` տեղեկատվության տարածման հնարավոր միջոցներով:

 

Related posts

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով