Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում.
1 գույքի շուկայական արժեք.
1 չմարված ավանդի գումար.
1 գույքի վարձակալության վճարները՝ մինչև վճռի փաստացի կատարումը.
26 միլիոն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
42 միլիոն 279 հազար դրամ, որը 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

Related posts

Սեյրան Օհանյանը՝ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրի մասին. Factor

Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել է Բարեկամության շքանշանը

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետը տեսանյութ է հրապարակել