Գիշերը հարվածներ են հասցվել Թեհրանի «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանին

Իրանական IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ Իսրայելի հետ օդային մարտերը շարունակվել են ողջ գիշեր, այդ թվում՝ Թեհրանի տարածքում:

Հարվածներ են հասցվել «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանի տարածքին։ Կեսգիշերին օդանավակայանի մարտական ինքնաթիռների կայանատեղիում պայթյուն է տեղի ունեցել: Նշվում է, որ օդանավակայանի ենթակառուցվածքը և թռիչքուղին չեն տուժել:

Հարձակում է տեղի ունեցել նաև Իրանի արևմուտքում գտնվող Ասադաբադ շրջանում: Ենթադրվում է, որ այնտեղ եղել են բալիստիկ հրթիռների արձակման հարթակներ, որոնք օգտագործվել են Իսրայելի դեմ պատասխան գործողությունների համար։

Լրատվամիջոցները նշում են, որ իրանական կողմն էլ իսրայելական ավելի քան 150 թիրախ է խոցել, այդ թվում՝ ավիաբազաները, որտեղ տեղակայված են F-35, F-16 և F-15 կործանիչները:

Related posts

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա

Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է