Գերմանիան պատրաստ է ռուսական գազի մատակարարման բացակայության պատճառով առաջացած դժվարություններին. Շոլց

Գերմանիան պատրաստվել է Ռուսաստանից գազի մատակարարման բացակայության պատճառով առաջացած դժվարություններին, ձմռանը էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ չեն լինի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջոցառմանը։

Նա հիշեցրել է, որ ստեղծված պայմաններում երկրի ղեկավարությունը որոշել է երկարացնել ածխային և ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը, լցրել է գազապահեստարանները և կառուցում է հեղուկ բնական գազի ընդունման տերմինալներ:

«Այս լուծումներով մենք ապահովել ենք Գերմանիայի էներգամատակարարման անվտանգությունը և, հավանաբար, կհաղթահարենք այս ձմեռը»,- ասել է Շոլցը:

Շոլցը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային աջակցելու հետ մեկտեղ՝ պետք է ջանքեր գործադրել, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը չսրվի:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան