Գերմանիան պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին

Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։
Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է