Գերմանիայում տեղի է ունեցել կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի արարողությունը

Հինգշաբթի երեկոյան Բեռլինում տեղի է ունեցել կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Բեռլինի պաշտպանության նախարարության շենքի բակում՝ հայտնում է Deutsche Welle-ն։

Covid-ի սահմանափակումների պատճառով արարողությանը ներկա է եղել մոտ 200 մարդ, կանցլերը հանդես է եկել կարճ ելույթով, որում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժանձնակազմին: Այնուհետև Բունդեսվերի նվագախումբը կատարել է մի քանի ստեղծագործություն, որոնք ընտրել էր Մերկելը:

Գերմանիայում թոշակի անցնող առաջատար քաղաքական գործիչներին ավանդաբար ճանապարհում են Grosser Zapfenstreich-ով («Մեծ երեկոյան Արշալույս»)՝ հին զինվորական ​​արարողություն թմբուկների հարվածների ներքո, որն այժմ վերածվել է նվագախմբերի շքեղ երթի:

Ավանդույթը սկիզբ է առել 16-րդ դարից։ Արարողությունը միշտ տեղի է ունենում երեկոյան և բաղկացած է մի քանի երաժշտությունից, ներառյալ ազգային օրհներգն ու քայլերգը, ավանդաբար վառվում են ջահերը։

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար