Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է Անկարա կատարելիք այցից

germany vs turkey, red turkey flag on broken damage brick wall and half germany flag background, relationship crisis politics war diplomacy, between german and turkey concept

1lurer.am:Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների ֆոնին հրաժարվել է Թուրքիա այցից: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Oruc Reis հետազոտական նավը կրկին ուղարկելով՝ Թուրքիան լրջորեն փչացրել է վստահության այն մթնոլորտը, որը մենք ջանասիրաբար ստեղծել ենք»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Հայքո Մաասը հայտնել է, որ ձեռնպահ կմնա Անկարա ծրագրված այցից:

Հիշեցնենք, որ Հունաստանն ու Կիպրոսն ամիսներ շարունակ Եվրամիությունից ակտիվ պահանջում էին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Միջերկրական ծովի արևելյան ջրերում իրականացվող գործողությունների համար:

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն