Գերիների վերադարձի մասին մանրամասներ է հայտնել Շիրակի մարզպետը

Ֆրանսիական կառավարության եւ ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։Նշենք, որ վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են։
Օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը ֆրանսիական կառավարության եւ ԵՄ պատվիրակության կողմից դիմավորել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալն ու խորհրդականը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:Վերջինս «Այսօր» լրատվականի հետ հեռախոսազրույցի ժամանակ մանրամասներ է հայտնել՝ կապված հայ ռազմագերիների վերադարձի հետ:
 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել են Հայաստան։

 

Related posts

«Ռիբոկ»-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել է․ քրեական վարույթի հոդվածը փոխվել է

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Իրանի խորհրդարանը դիտարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը