Գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Փաշինյան

Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է, և մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՂ ռազմական ղեկավարության մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:

«Սա շատ զգայուն հարց է, նաև շատ երկար ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, բայց ստացվեց այնպես, որ 2023-ի դեկտեմբերին մեզ հաջողվեց 32 գերեվարված մեր եղբայրներին վերադարձնել: Եվ ինչպես նախկինում, այսօր էր գերիների, գերեվարված անձանց, պատանդների ու այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել