Գերիների, հումանիտար հարցերը այս մեծ օրակարգի կարևոր, ցավոտ մաս են. Միրզոյան

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գերիների, ապօրինի պահվող անձանց հարցը, ընդհանրապես հումանիտար հարցերը այս մեծ օրակարգի կարևոր, ցավոտ մաս են: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Երևի այն եզակի հարցերից է, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ: Վերջին բանը COP-ի շրջանակներում մեծ փոխանակությունն էր, դրանից հետո չի ստացվում, և այստեղ երևի ոչ մեկս ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք:

Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված խաղաղություն, կգնանք առաջ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացով. կլինի իրական կարգավորումը, առաջ կգնան մեր հարաբերությունները, մենք վստահ ենք, որ գոնե այդ պահին ավելի բարենպաստ կլինեի այդ հարցերը լուծելու համար»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները