Գերեվարված հայ զինծառայողների մասին որոշակի տեղեկատվություն ենք փոխանցել միջազգային կառույցներին․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը փորձել է գտնել տարբերակներ միջազգային կառույցներին Հայաստանի տարածքից Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն փոխանցելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին՝ ձեռնարկվում են արդյոք ՄԻՊ գրասենյակի կողմից միջոցներ գերեվարված զինծառայողներին օգնելու համար։

Մանասյանի խոսքով՝ գերեվարված զինծառայողներին պաշտպանելը ՄԻՊ-ի ուղղակի մանդատի շրջանակներում չի ընդգրկվում, սակայն իրենք փորձել են միջազգային գործընկերներին որոշակի տեղեկություններ փոխանցելու եղանակներ գտնել, որոնք կարող են արժանահավատ դիտարկվել։

«Միանգամից ասեմ, որ մեր հիմնական անելիքն այն է եղել, որ մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հնարավոր հեռախոսային խոսակցությունների մասին, և քաղաքացուց ստացված տեղեկատվությունը՝ իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանությամբ մենք ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- նշել է նա:

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ ինքն այս խնդիրը բարձրաձայնում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներում, քանի որ այս դեպքում իրենք գործ ունեն միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից գերու կարգավիճակ ստացած անձանց հետ։

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում