Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 4-ի հրամանագրով՝ Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Related posts

Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին