«Գազպրոմն» անորոշ ժամանակով դադարեցրել է «Հյուսիսային հոսք»-ի աշխատանքը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կանոնակարգային ստուգումների արդյունքում ամբողջությամբ դադարեցնում է «Հյուսիսային հոսք» գազամուղի աշխատանքը՝ մինչև սարքավորումների հետ կապված բոլոր խնդիրների վերացումը՝ հայտնել են ընկերությունից:

Օգոստոսի 31-ին գազամուղով գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել էր «Պորտովայա» կոմպրեսորային կայանում աշխատող միակ գազափոխադրող ագրեգատի վերանորոգման համար: Ժամանակացույցի համաձայն՝ գազամուղը պետք է վերսկսեր աշխատանքը սեպտեմբերի 3-ին։ Այժմ «Գազպրոմի» հաղորդագրության մեջ չի նշվում «Հյուսիսային հոսքի» աշխատանքի վերսկսման ենթադրվող ամսաթիվը:

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը Twitter-ի միկրոբլոգում նշել է, որ Եվրամիության գնահատմամբ՝ «Հյուսիսային հոսքի» աշխատանքը չվերսկսելու որոշումը «ցինիզմ է» և հաստատում է, որ «Ռուսաստանը անվստահելի մատակարար է»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան