Գազի արտահոսք՝ պայթյունով․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Մայիսի 2-ին` ժամը 01։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչի» 1-ին հանրակացարանի 3-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 20 կգ-անոց գազաբալոնից արտահոսած և կուտակված գազից, փլուզվել է բնակարանի հյուրասենյակի պատը՝ մոտ 10 քմ։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Բնակիչներ Տ․ Ա․-ն (ծնված 1964 թ․) և Կ․ Օ․-ն (ծնված 1972 թ․) այրվածքներով տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Տեղազննման արդյունքում շենքի հենասյուներին և մյուս պատերին ճաքեր չեն հայտնաբերվել։ Փրկարարները գազաբալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ բալոնի պարունակության վերջնական պարպվելը։

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը