Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11,240-ի, վիրավորներինը՝ 29 հազարի

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11,2 հազարը, նրանց թվում կա 4,630 երեխա։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությանը հղումով։

«Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11,240-ի, որից 4,630-ը երեխաներ են։ Վիրավորների թիվը հասել է 29 հազարի, որոնց ավելի քան 70%-ը երեխաներ են»,- ասված հաղորդագրության մեջ։

Related posts

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Մենք ունենք բոլոր կարողությունները՝ կառավարելու հիբրիդային ռիսկերը. Փաշինյան