Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկի խճուղու թիվ 6, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Խրիմյան Հայրիկի 1-ին թաղամասի 4ա բազմաբնակարան շենքի, Արմենակյան փողոցի մի հատվածի (սկիզբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Related posts

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն. Փաշինյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները