Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի Միչուրինի, Օրբելու, Տպագրիչների փողոցների, Մյասնիկյան փողոցի և նրբանցքների՝ նոր եկեղեցուց մինչև Օրբելու փողոց հատվածի, Աբովյան փողոցի՝ Աբովյան թիվ 2 հասցեից մինչև Օրբելու փողոց հատվածի, Նժդեհի փողոցի թիվ 45-ից 53 կենտ հասցեների, թիվ 30-ից մինչև 36 զույգ հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Related posts

ԱԺ-ն ընդունեց հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը

Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների ծրագրի վերաբերյալ