Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահի վարչակազմին հորդորել է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահի վարչակազմին հորդորել է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, եթե վերջինս չհրաժարվի իր գործելաոճից:

«Սա 21-րդ դարն է. ԱՄՆ-ը չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա»,- X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։

Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթի հետ օրինագիծ է ներկայացրել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։

Շերմանը նաև կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են։

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին