ԲՏԱ նախարարը նախագահին ներկայացրել է «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։

Հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։

Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որը դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր է:

Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում ազգային անվտանգության բաղադրիչի ամրապնդումը, ժամանակակից աշխարհի արագընթաց փոփոխություններին համահունչ երկրի զարգացման ընթացքի ապահովումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի տեխնոլոգիական մրցունակության բարձրացման հնարավորություններն ու անհրաժեշտ միջոցառումները: Ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մեխանիզմները։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես երկրի տնտեսական աճի և ազգային անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։

Related posts

Մոսկվայում ՆԳՆ գլխավոր կլինիկական հիվանդանոցից տարհանել են մոտ 500 մարդ

Հայաստանի և Իրաքի նախագահները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա