Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ. լուսանկարներ

92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտեց սլովակ Դավիդ Միխալեկի հետ և երկրորդ ռաունդում փայլուն հաղթանակ տարավ տեխնիկական նոկաուտով:

«Լավ մենամարտ էր: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորել էի: Հուսով եմ` հետագայում էլ հաղթանակներ կունենամ: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթական մենամարտից հետո ասել է Նարեկ Մանասյանը:
Մենամարտից հետո Մանասյանին շնորհավորեց նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և մասնագիտական մի քանի խորհուրդ տվեց նրան:
Այս հաղթանակի շնորհիվ Մանասյանը դուրս է գալիս ԵԱ-ի քառորդ եզրափակիչ:
Այսօր ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

 

Related posts

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է

Ոչ մեկը չպետք է իրեն վեր դասի օրենքից՝ անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից. ԱԺ նախագահի ուղերձը