Բռնցքամարտիկները տարին կսկսեն Հայաստանի առաջնությունով

Հունվարի 24–29–ը Երևանում կանցկացվի ՀՀ բռնցքամարտի առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Առաջնության մրցանակակիրները կպատրաստվեն մայիսի 21–31–ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Դրա համար փետրվարի 7–20–ը Ծաղկաձորում, այնուհետև փետրվարի 25–ից մարտի 9–ը Երևանում, կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ: Նախատեսված են նաև միջազգային մրցաշարեր: Այս ամենից հետո կաշվե ձեռնոցի մեր լավագույն վարպետներից կկազմվի ազգային թիմ, որը կմասնակցի Եվրոպայի երևանյան առաջնությանը: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մարտի 11–24–ը Խորվաթիայում հանդես կգա Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում:

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից