Բոսնիա և Հերցեգովինան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բոսնիա և Հերցեգովինան չի ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ առանց ղեկավարության կոնսենսուսի։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սերբական Հանրապետությունից Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին։

«Բոսնիա և Հերցեգովինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել: Այս որոշումը պետք է կայացվի Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության մակարդակով, որը բաղկացած է երեք անդամից, որոնցից մեկը ես եմ։ Իսկ որպեսզի որոշումը կայացվի, այն պետք է հաստատվի միաձայն, ինչը տեղի չի ունենա… Սերբական Հանրապետությունը, որի ներկայացուցիչն եմ ես, դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ուստի նրանք չեն ներկայացվի»,- պարզաբանել է սերբ քաղաքական գործիչը:

Բոսնիա և Հերցեգովինան խորհրդարանական հանրապետություն է և բաղկացած է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբական Հանրապետությունից և Բրչկո շրջանից։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան