Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կախված դի

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին ու դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գ․ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը, ում դին հայտնաբերվել է լոգարանում կախված վիճակում, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ․-ն է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնինչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է