Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Նա ի գիտություն է ընդունել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ երկու կողմերի ձեռք բերած զգալի առաջընթացը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ կողմերին Բրյուսելում հանդիպելու առաջարկը։
Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև հորդորել է կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Related posts

Տուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. Ավանեսյան

Հարկային վարչարարության բարեփոխումներն սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ

2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿ