Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ քննարկելու Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ` հարևան Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների համար:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, ու կարևոր է, որ և՛ տարածաշրջանի երկրները և՛ ոչ միայն նրանք, ջանքեր գործադրեն օգնելու սիրիացի ժողովրդին՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից:

Բլինքենը Իրաք է մեկնել Թուրքիա կատարած այցից հետո: Անկարայում նա հանդիպել էր Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ: Պետքարտուղարը նշել էր, որ համաձայնություն կա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այն հարցում, թե երկու երկրներն ինչ կցանկանային տեսնել Սիրիայում՝ Ասադի տապալումից հետո: Բլինքենը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացում անդրադարձ է եղել Գազայում տիրող իրավիճակին: Նա հույս է հայտնել, որ հնարավորություն կա վերջապես փորձելու ավարտին հասցնել հրադադարի համաձայնագիրը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան