Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։

Բացի այդ, նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր։

Ինչպես ընդգծել է Ուշակովը, Ղրղզստանում կարող էր կազմակերպվել ՌԴ նախագահի հանդիպումը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս մասնակցեր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ի ու Հայաստանի շփումները կշարունակվեն, քանի որ երկու երկրները բազմաթիվ թեմաներ ունեն քննարկելու։

Related posts

Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին