Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք

Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում հարազատների ուղեկցությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել 9 ամսական երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները կարողացել են նրա կոկորդում մնացած «Լեգո» խաղալիքը դուրս բերել, ինչից հետո երեխային միացվել է արհեստական շնչառության սարք և ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ