Բերքաբերում 16+5 միլիոնի ծրագրով կառուցվում է 101 տուն. Կոնջորյան

Բերքաբերում Կառավարության 16+5 միլիոնի ծրագրով կառուցվում է 101 տուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և կից տեսանյութ հրապարակել:

Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել էր, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում:

Related posts

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել