Բեռլինում պայթել է աշխարհի ամենամեծ ակվարիումը

Աշխարհի ամենամեծ ակվարիումը, որը գտնվում էր Բեռլինում, ուրբաթ առավոտյան փլուզվել է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գերմանական ոստիկանությանը։

25 մ բարձրությամբ գլանաձև ակվարիումում, որը գտնվում էր Բեռլինի հյուրանոցներից մեկի կենտրոնական սրահում, կային 1500 տարբեր, այդ թվում՝ արևադարձային ձկների հազվագյուտ տեսակներ։ Բոլոր ձկները սատկել են։

Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ օդի ջերմաստիճանի անկման պատճառով ակվարիումը ճաքել է, ապա՝ պայթել։

Միջադեպի հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ են ստացել, փրկարարները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում։

Related posts

Հայաստանն ու Ադրբեջանը պատմական առաջընթացի շեմին են․ Հռիփսիմե Գրիգորյան

Միքայել Աջապահյանը դեպի ՔԿ ճանապարհը շարունակեց մեքենայով

Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք. Աջապահյանը՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին