Բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժել է 3 քաղաքացի. ԱՆ

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին՝ ժամը 16։39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Related posts

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին