Բելգիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կունենա

Արտգործնախարար Հաջի Լահբիբի առաջարկով Բելգիան որոշում է կայացրել դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Քիշնևում և Երևանում՝ նշված է Բելգիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմը ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին և Բրյուսելի դիվանագիտական ցանցը հարմարեցնել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին:

«Բելգիան լիովին աջակցում է եվրոպական ջանքերին, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության միջոցով, որում Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ: Մեր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիական հարաբերություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան