Բելառուսի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցության ակտիվացումը պատժամիջոցների պայմաններում

Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ քննարկել Է առեւտրա-տնտեսական համագործակցության ակտիվացումն արեւմտյան պատժամիջոցների պայմաններում:

Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունում՝ ճշտելով, որ հանդիպումը տեղի Է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հարթակներում: Հաղորդագրության մեջ նշված Է, որ հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, այդ թվում հաշվի առնելով այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել վերջերս Սամարղանդում Բելառուսի եւ Իրանի նախագահների հանդիպման արդյունքներով:

Վլադիմիր Մակեյը շնորհակալություն Է հայտնել իրանական կողմին աջակցության համար Շանհայի համագործակցության կազմակերպությունում Բելառուսի լիիրավ անդամակցության ձեւակերպման գործընթացում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նախարարները նաեւ քննարկել են տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումների գրաֆիկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով