Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:

«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրման կառույցներին մասնակցությունը և սերտ գործարար կապերը»,- ասված է Բելառուսի նախագահի ուղերձում:

Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում դիմակայելու և հաջողությամբ զարգանալու համար պետք է միավորվել և համագործակցել:

«Մինսկը հետագայում ևս կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ասված է ուղերձում:

Related posts

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնել․ ժամանակացույց

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին