Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին

Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են հանրապետության պետական սահմանային կոմիտեից։

Կառույցից մանրամասնել են, որ ուղղակի ստուգումներ են անցկացվում, սահմանին հերթեր չեն նկատվում: Նշվում է, որ նախկինում Բելառուսի սահմանապահ ծառայությունները ռուս-բելառուսական սահմանին հսկողություն չեն իրականացրել։

Միևնույն ժամանակ, մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ռուսաստանից Բելառուս սահմանային անցակետերում հերթեր են գոյացել, սահմանապահները ստուգում են, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիների անձնագրերը:

Related posts

Ալեն Սիմոնյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Մարսելում հանրահռչակվում է հայկական քանոնը

Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը